Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Վարդան Ղուկասյանի հարազատներին ահաբեկո՞ւմ են

Վարդան Ղուկասյանի հարազատներին ահաբեկո՞ւմ են
15.01.2014 | 16:23

irates.am-ի տեղեկություններով, ոստիկանության Շիրակի մարզի պետի տեղակալ Վահրամ Ենգոյանն արդեն մի քանի օր իր մոտ է կանչում Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատներին: Գյումրու մեր աղբյուրի պնդմամբ, փոխոստիկանապետն ահաբեկում է վերջիններիս, որ նրանք «վիզ վերցնեն» Ղուկասյանի փեսացուի` Կարեն Եսայանի սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանին ծեծելու փաստը:

Հիշեցնենք, որ, մամուլի հրապարակումների համաձայն, Շիրակի ոստիկանության պետ Կարեն Բաբակեխյանի նկատմամբ քրեական գործ է հարուցված` ամբաստանյալ Հարություն Սարգսյանի նկատմամբ բռնի գործողություններ իրականացնելու վերաբերյալ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2257

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ